Գիորգի Նեմսաձեն հրաժարական է տվել Ցագերիի մունիցիպալիտետի քաղաքապետի պաշտոնից
Գիորգի Նեմսաձեն հրաժարական է տվել Ցագերիի մունիցիպալիտետի քաղաքապետի պաշտոնից

Գիորգի Նեմսաձեն հրաժարական է տվել Ցագերիի մունիցիպալիտետի քաղաքապետի պաշտոնից,- այս մասին Գիորգի Նեմսաձեն գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։

Ինչպես գրում է Նեմսաձեն, հրաժարականի որոշումը ոչ մի կերպ կապված չէ քաղաքական հայացքների փոփոխության կամ թիմի հետ պաշտոնների անհամատեղելիության հետ։

«Որոշումը կայացրել եմ անձնական նկատառումներից ելնելով եւ այս քայլը որեւէ կերպ կապված չէ քաղաքական հայացքների փոփոխության կամ թիմի հետ դիրքորոշումների անհամատեղելիության հետ։ Կարծում եմ, որ «Վրացական երազանքը» միակ գործին ուղղված քաղաքական ուժն է Վրաստանում։ Ըստ այդմ, ես մնում եմ թիմի շարքային անդամը և կշարունակեմ ծառայել մեր քաղաքապետարանին կամ երկրին այլ պաշտոնից։

Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ցագերիցիներին վստահության համար, ովքեր ինձ ընտրեցին քաղաքապետ, և մեր թիմին, որն ինձ տվեց դրա հնարավորությունը»,- գրում է Նեմսաձեն: