Գիորգի Միքաուտաձեին գնահատեցին. Վրացին ճանաչվեց տուրի լավագույն խաղացող և ընդգրկվեց խորհրդանշական հավաքականում #1TVSPORT
Գիորգի Միքաուտաձեին գնահատեցին. Վրացին ճանաչվեց տուրի լավագույն խաղացող և ընդգրկվեց խորհրդանշական հավաքականում #1TVSPORT

Գիորգի Միքաուտաձեն ճանաչվել է Ֆրանսիայի Լիգա 2-ի 15-րդ տուրի լավագույն խաղացող և ընդգրկվել խորհրդանշական հավաքականում՝ Վրաստանի հավաքականի և «Մեց»-ի հարձակվողը Sofascore-ի կողմից ճանաչվել է տուրի ֆավորիտների թվում։

Միջազգային վերլուծական կայքը 10 բալանոց սանդղակով Միքաուտաձեին տվել է 9,5, ինչը, ըստ էության, իդեալական վարկանիշ է։

2-րդ լիգայի 15-րդ տուրում Փարիզի հետ արտագնա խաղում Միքաուտաձեն հեթ-տրիկի հեղինակ դարձավ և առանցքային դեր խաղաց «Մեց»-ի հաղթանակում (4:1). առաջին երկու գոլերը վրացի հարձակվողը խփեց 11 մետրանոցով, իսկ երրորդը հակագրոհի ժամանակ:

Լիգա 2-ի ընթացիկ մրցաշրջանում Գիորգի Միքաուտաձեն 14 խաղում դարձել է 7 գոլի, 4 գոլային փոխանցման հեղինակ, և այս ցուցանիշով ռմբարկուների մեջ 3-րդ տեղում է։