Վրաստանի ազգային հավաքականի հարձակվող Գիորգի Միքաուտաձեն մեկնաբանել է «Սվիֆթ Էսպերանժեի» դեմ ընկերական հանդիպումը։
Վրացի ֆուտբոլիստը երկար ընդմիջումից հետո գոլերի հեղինակ դարձավ։ «Մեց» վերադառնալով՝ Միքաուտաձեն դուբլի հեղինակ դարձավ և գոլային փոխանցում կատարեց, իսկ նրա թիմը հաղթեց 4:1 հաշվով։
«Հաճելի է գոլեր խփելը։ Չնայած ընկերական հանդիպում էր, բայց ես ակնկալում էի, որ կարևոր դեր կունենամ։ Պետք է շարունակենք աշխատել առաջնությունում ցանկալի արդյունքի հասնելու համար։ Հաճելի էր հաղթանակի և գոլի համը ևս մեկ անգամ զգալ նույնիսկ ընկերական խաղում»,- ասել է 23-ամյա ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ Ամստերդամի «Այաքս» տեղափոխվելուց հետո վրացի հարձակվողը երբեմն խաղում էր եզրային կիսապաշտպանի դիրքում, երբեմն էլ՝ «տաս համարի» դիրքում։ Ամստերդամում գտնվելու ընթացքում նրան չի հաջողվել գոլ խփել։