Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Գիորգի Մղեբրիշվիլին հրաժարական է տվել:
Այս մասին հայտնի է դարձել Առաջին ալիքին: Այս հարցով պաշտոնական մեկնաբանություն դեռևս չի արվել:
Գիորգի Մղեբրիշվիլին Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար էր նշանակվել նախորդ տարվա նոյեմբերի 13-ին: Իսկ մինչ այդ, 2015 թվականի օգոստոսից մինչև 2017 թվականի նոյեմբեր զբաղեցնում էր Վրաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնը: