Գիորգի Մարգվելաշվիլին վրացական ԶԼՄ-ներին շնորհավորում է Մամուլի ազատության օրվա կապակցությամբ
Ինչպես նշված է Գիորգի Մարգվելաշվիլու կողմից տարածված հայտարարությունում, չկա ժողովրդավարություն առանց ինքնակառավարման, առանց տեղի ժողովրդավարության և այդ տեսանկյունից, նախագահ խոսքով, առավել կարևոր է շրջանային մամուլի ակտիվությունը:
«Շնորհավորում եմ մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ: Ձեր առաքելության բանաձևը հեշտ է – չկա ժողովրդավարություն առանց ազատ մամուլի: Որպեսզի ստեղծենք առողջ և հզոր պետություն, մեզ անհրաժեշտ է ձեր գործունեությունը: Չկա ժողովրդավարություն առանց ինքնակառավարման, առանց տեղի ժողովրդավարության և այդ տեսանկյունից առավել կարևոր է շրջանային մամուլի ակտիվությունը:
Մեր երկրի կայունության, զարգացման, ժողովրդավարության գործընթացն սկսվում է շրջաններից և փոքր քաղաքներից: Այնտեղ տեղի ունեցող առողջ ժողովրդավարական գործընթացը պայմանավորում է մայրաքաղաքում ընթացող ընդհանուր, ազգային, ժողովրդավարական գործընթացը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուր լրագրողին, ովքեր տարիների և տասնամյակների ընթացքում ծառայում են այս կարևոր առաքելությանը»,- հայտարարում է Վրաստանի նախագահը: