Գիորգի Մարգվելաշվիլին միացել է «Ուժեղ Վրաստանին»
Գիորգի Մարգվելաշվիլին միացել է «Ուժեղ Վրաստանին»

Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին միացել է «Ուժեղ Վրաստան» քաղաքական միությանը։

Այդ մասին հայտնի է դարձել Գորիում ընթացող նախընտրական հանդիպմանը։

«Մեծ հպարտությամբ և հարգանքով ուզում եմ ձեզ ասել, որ մեկ ձայն միանում է այս շատ մեծ շարժմանը, այս մեծ միությանը։ Միանում է շատ լուրջ համախոհ, մարդ, ով երբեք չի գնացել զիջումների, անձ, ով երկու իշխանությունների օրոք էլ ընդդիմադիր է եղել։ Մարդ, ով զերծ էր պահում ինստիտուտն ու ինստիտուտները ինչ-որ մեկի ազդեցությունից: Մարդ, ով հայրենասեր է, պարկեշտ մարդ, ամենակարևորը՝ ազատ և ուժեղ Վրաստանի համար անզիջում մարտիկ»,- նախընտրական հանդիպմանը Գիորգի Մարգվելաշվիլիին ներկայացնելիս ասաց «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդ Մամուկա Խազարաձեն։