Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին լքել է խորհրդարանի նիստը: Դրա նախորդել է վիճաբանություն Վրաստանի նախագահի և խորհրդարանի նախագահի միջև:
Գիորգի Մարգվելաշվիլին պահանջում էր, որ պատգամավորների խոսքով ելույթի ժամանակ նրան ևս տրվեր պատասխան տալու հնարավորություն, իսկ Իրակլի Կոբախիձեն նրան մեկնաբանել է, որ կանոնակարգի համաձայն, բոլոր հարցերին հնարավորություն կունենար պատասխանել վերջնական խոսքով ելույթ ունենալիս: