Գիորգի Մարգվելաշվիլին հանդիպել է տրանսպորտի հարցերով եվրահանձնակատարի հետ
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հանդիպել է տրանսպորտի հարցերով եվրահանձնակատար, Վիոլետա Բուլցի հետ: Հանդիպմանը զրուցել են Վրաստանի տրանզիտային ներուժի զարգացման և ինֆրակառուցվածքային նախագծերի մասին:
Կողմերը ընդգծել են Վրաստանի և Եվրամիության միջև տրանսպորտային ոլորտում համագործակցության դինամիկ աճը:
Հատկանշական է, որ Վրաստանը շարունակում է ինչպես ասոցացման համաձայնագրի, այնպես էլ միասնական օդային տարածքի մասին համաձայնագրի արդյունավետ իրականացումը, որը մեծ դեր է խաղալու Վրաստանի տրանսպորտի ոլորտի զարգացման մեջ: Փոխադարձ կապետը մասնավորապես տրանսպորտի ոլորտում, Վրաստանի իշխանությունների հիմնական նպատակներից մեկն է, որի շնորհիվ Վրաստանը տարածաշրջանում դառնալու է տրանսպորտային հաբ:
Գիորգի Մարգվելաշվիլին եվրահանձնակատարին լրատվություն է փոխանցել, Անակլիայի խորջրյա նավահանգստի շինարարության վերաբերյալ, որը հնարավորություն կունենա ընդունել մեծ ծավալի բեռնատար նավեր և կստեղծի առևտրի զարգացման նոր հնարավորություններ:
Հանդիպմանը խոսքը վերաբերել է նաև երկաթգծի մոդեռնիզացիային, արևելք-արևմուտք ավտոբանի շինարարությանը և Բաքու-Թբիլիսի-Ղարս նոր երկաթգծի նախագծերին:
Հեղինակ -
Edgar Barsegyan