Գիորգի Մարգվելաշվիլի - Եվրոպայում իշխող կուսակցության առաջնորդները վարչապետներն են, հետևաբար վարչապետ պետք է դառնա Բիձինա Իվանիշվիլին
Գիորգի Կվիրիկաշվիլին երեկ հրաժառվեց վարչապետի պաշտոնից եւ ասաց, որ կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիին պետք է հնարավորություն տրվի, որ ձևավորի նոր կառավարություն – այս մասին հայատրարել է Վրաստանի նաղագահ Գիորգի Մարգվելաշվիլին։
Նախագահը գտնում է, որ այդ գործընթացները պետք է լինեն ավելի պարզ եւ կանխատեսելի:
«Կարծում եմ, որ այս գործընթացները պետք է լինեն շատ ավելի հասկանալի, կանխատեսելի եւ մտածված հասարակության կողմից: Կարծում եմ, որ հասարակություն համար պետք է հստակ լինի, թէ ինչու են վարչապետները հրաժարվում պաշտոնից, ովքեր հաջողակ վարչապետներ են: Նախկին վարչապետ, Իրակլի Գարիբաշվիլիի մեկնելու ժամանակ մենք լսեցինք, որ նա հաջողակ վարչապետն է։ Ինչու են հեռանում հաջողակ վարչապետները, ինչն է սրա պատճառը։ Ինչ սկզբունքներով են ընտրվում նոր վարչապետները» – հայտարարել է նախագահը։
Գիորգի Մարգվելաշվիլին այս գործընթացը որակեց որպես դիմակահանդես եւ ասաց, որ այն պետք է ավարտվի:
Ըստ Մարգվելաշվիլիի, որպես իշխող կուսակցության ղեկավար, վարչապետ պետք է դառնա Բիձինա Իվանիշվիլին։