Գիորգի Լորիան դարձավ ԱԵԿ-ի դեմ խաղի MVP. Ես վստահեցի իմ բնազդին և դա բախտս բերեց #1TVSPORT
Կիպրոսի առաջնության 18-րդ տուրում «Անորթոսիսը» հանդիպեց առաջատար Լառնակայի ԱԵԿ-ին և ոչ-ոքի խաղաց (0:0), որում մեծ ներդրում ունեցավ Գիորգի Լորիան։ Վրաստանի հավաքականի դարպասապահն այս խաղում անվրեպ վերցրեց 11 մետրանոցն ու դարձավ հանդիպման MVP։
«Ի՞նչ ասեմ, «Անորթոսիսի» նպատակը հաղթելն էր, բայց մեզ չհաջողվեց։ Ելնելով խաղի ընթացքից՝ ԱԵԿ-ի հետ ոչ-ոքին լավ արդյունք է։ «Լառնական» առաջնության առաջատարն է, և յուրաքանչյուր միավոր կարևոր է նրանց համար։ Մենք ուզում էինք լավ պաշտպանվել և հասնել հաջողության, ինչը մասամբ հաջողվեց։
Ինչ վերաբերում է 11 մետրանոցների իրացմանը, ինչպես միշտ, ես վստահեցի իմ բնազդներին և բախտս բերեց: Կարծում եմ՝ MVP-ն ամբողջ թիմն էր: Մենք բոլորս դուրս ենք գալիս յուրաքանչյուր մարզման և խաղի: Ով հասկանում է ֆուտբոլից, գիտի, որ յուրաքանչյուր թիմ ունի վերելքներ և վայրէջքներ: Հենց այս պահին մենք պետք է պահպանենք միաձայնությունը»,- Cablenet TV-ի եթերում ասել է «Անորթոսիսի» վրացի դարպասապահը։
ԱԵԿ-ի հետ ոչ-ոքի (0:0) ավարտված հանդիպման 21-րդ րոպեին Գիորգի Լորիան անվրեպ վերցրեց 11 մետրանոցը, որը դարձավ հանդիպման առանցքային պահը։