Գիորգի Կվիրիկաշվիլին, Ժան-Կլոդ Յունկերը և Յոհաննես Հանը Եվրամիության ստենդի վրա նկարել են սրտեր (ֆոտո, վիդեո)
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը և Եվրոպայի դրացիական քաղաքականության և ընդլայնման մասին բանակցությունների հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը Եվրամիության ստենդի վրա արել են գրառումներ:
ԶԼՄ-ների համար արված համատեղ հայտարարությունից հետո, Ժան-Կլոդ Յունկերը Եվրամիության ստենդին կարմիր սիրտ է նկարել, Յոհաննես Հանը՝ կապույտ սիրտ, իսկ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ «Ես սիրում եմ Եվրամիությունը»:
Եվրամիության ստենդը ներկայացված է Ռուսթավելու պողոտայում՝ «Բիլթմոր» հյուրանոցի դիմացը: