Գիորգի Կվիրիկաշվիլին խոստացել է, որ գործը հետաքննվելու է և ուսումնասիրվելու. Լևան Դադունաշվիլիի հայրը
Գիորգի Կվիրիկաշվիլին խոստացել է, որ գործը հետաքննվելու է և ուսումնասիրվելու. Լևան Դադունաշվիլիի հայրը

Վրաստանի վարչապետը խոստացել է, որ գործը հետաքննվելու է և ուսումնասիրվելու,-այս մասին Խորավայի փողոցում սպանված Լևան Դադունաշվիլիի հայրը, Դավիթ Դադունաշվիլին հայտարարել է վարչապետի հետ հանդիպումից հետո:

Հանդիպմանը, որին ներկա էին Դադունաշվիլիի փաստաբանը, ՆԳ նախարարը և կառավարության վարչության ղեկավար Շալվա Թադումաձեն, տևել է մոտ մեկ ժամ:

Հանդիպումից դուրս եկած Դավիթ Դադունաշվիլին արել է կարճ մեկնաբանություն.

«Վրաստանի վարչապետը խոստացել է, որ գործը հետաքննվելու է և ուսումնասիրվելու»,-ասել է Դադունաշվիլին:

Վարչապետը արդեն հանդիպել է Պանկիսիի հատուկ գործողության ժամանակ զոհված Թեմիրլան Մաչալիկաշվիլիի հորը, Մալխազ Մաչալիկաշվիլիին և Խորավայի փողոցում սպանված Դավիթ Սարալիձեի հորը՝ Զազա Սարալիձեին:

Խորավայի փողոցում սպանված անչափահասի հայրը, Զազա Սարալիձեն երեկ, խորհրդարանի մոտ տեղի ունեցող ցույցին հայտարարել էր, որ ծրագրում է հանդիպել Վրաստանի վարչապետի հետ: Այսօր կառավարության վարչության մամուլի ծառայությունից առաջին ալիքին ասել են, որ Գիորգի Կվիրիկաշվիլին պատրաստ է, առանց քաղաքական նպատակներ հետապնդող անձանց մասնակցությամբ, հանդիպել Խորավայի փողոցում սպանված երկու անչափահասների ծնողների հետ, նրանց ցանկության դեպքում ժողովրդական պաշտպանի հետ:

 

 

Թողնել մեկնաբանություն