Գիորգի Կվիրիկաշվիլին Վրաստանի ժողովրդավարական բարեփոխումների աջակցության համար շնորհակալություն է հայտնում Դոնալդ Տուսկին և ԵՄ անդամ երկրներին
Գիորգի Կվիրիկաշվիլին Վրաստանի ժողովրդավարական բարեփոխումների աջակցության համար շնորհակալություն է հայտնում Դոնալդ Տուսկին և ԵՄ անդամ երկրներին

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին շնորհակալություն է հայտնում Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին և Եվրամիության անդամ երկրներին՝ Վրաստանի զարգացման և ժողովրդավարական բարեփոխումների աջակցության համար:

«Ցանկանում եմ, շնորհակալություն հայտնել նախագահ Տուսկին և Եվրամիության անդամ երկրներին՝ Վրաստանի զարգացման, երկրի կողմից ստանձնած ուղու և ժողովրդավարական բարեփոխումների աջակցության համար, որի վառ ապացույցն է 45 միլիոն եվրո ֆինանսական ռեսուրսի տրամադրումը:

Վրաստանը հաստատուն կերպով շարունակում է բարեփոխումները եվրոպական ինտեգրման ճանապարհին և այդ գործընթացում իսկապես անգնահատելի է մեր արևմտյան գործընկերների այսպիսի հստակ աջակցությունը»,- հայտարարում է Գիորգի Կվիրիկաշվիլին:

Եվրամիության խորհուրդը մակրոֆինանսական օգնության տեսքով, Վրաստանին տրամադրում է 45 միլիոն եվրո: