Գիորգի Կվիրիկաշվիլին ծաղկեպսակով զարդարել է Ադրբեջանի «անմար կրակի» հուշահամալիրը
Գիորգի Կվիրիկաշվիլին ծաղկեպսակով զարդարել է Ադրբեջանի «անմար կրակի» հուշահամալիրը

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, Ադրբեջան կատարած պաշտոնական այցի շրջանակներում, պատվիրակության անդամների հետ միասին հարգել է Ադրբեջանի ազգային առաջնորդ Հեյդար Ալիևի և նրա կնոջ Զարիփա Ալիևայի հիշատակը: Գիորգի Կվիրիկաշվիլին ծաղկեպսակով զարդարել է նաև «անմար կրակի» հուշահամալիրը:

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի պաշտոնական այցը Ադրբեջան սկսվել է այսօր: Այցի շրջանակներում նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Ավելի ուշ վարչապետին ընդունելու է Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն:

Վրաստանի պատվիրակության կազմում լինելու են՝ առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Դմիտրի Քումսիշվիլին, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն, ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն, խորհրդարանի փոխխոսնակ, Ադրբեջանի հետ բարեկամության խորհրդարանային խմբի նախագահ Զվիադ Ձիձիգուրին և վարչապետի խորհրդատու Թեդո Ջափարիձեն: