Գիորգի Կվիրիկաշվիլին Սերժ Սարգսյանին շնորհավորել է Հայաստանի վարչապետ ընտրվելու առթիվ

18:18, 17.04.2018

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Սերժ Սարգսյանին շնորհավորել է Հայաստանի վարչապետ ընտրվելու առթիվ:

«Շնորհավորում եմ իմ թանկագին բարեկամ Սերժ Սարգսյանին՝ Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ մեր երկրների միջև առկա համագործակցությունը և ազգերի միջև բարեկամությունն էլ ավելի կխորանա և կհզորանա»,- նշված է Վրաստանի վարչապետի շնորհավորական տեքստում, որը հրապարակվել է նրա թվիթերյան էջում:

Հայաստանի Ազգային Ժողովը այսօր Սերժ Սարգսյանին ընտրել է վարչապետի պաշտոնում: Նրա թեկնածությանն աջակցել է 76 պատգամավոր, դեմ էլ եղել 17-ը:

 

https://twitter.com/KvirikashviliGi/status/986243318760857600?ref_src=twsrc%5Etfw&ref_url=https%3A%2F%2F1tv.ge%2Fnews%2Fgiorgi-kvirikashvili-serdj-sargsians-somkhetis-premierad-archevas-ulocavs%2F

Նմանատիպ