Գիորգի Կվիրիկաշվիլին սահմանադրության վերջնական տարբերակն ընդունելու առնչությամբ տարածել է հայտարարություն

Այսօրվանից երկիրն ունի կատարյալ սահմանադրություն, որը մի կողմից, ապահովում է կայունություն և պլուրալիզմ, իսկ մյուս կողմից՝ բացառում իշխանության կենտրոնացումը մեկ կոնկրետ խմբի ձեռքում, համապատասխանաբար բացառում ինքնատիրությունը,- այս մասին ասվում է հայտարարությունում, որը տարածել է Վրաստանի վարչապետի Գիորգի Կվիրիկաշվիլին՝ խորհրդարանի կողմից Վրաստանի սահմանադրության վերջնական խմբագրությունը ստանալու կապակցությամբ:

Ինչպես նշված է հայտարարությունում, սահմանադրության վերջնական խմբագրությունը կապահովի Վրաստանի ժողովրդավարության զարգացմանը:

Խորհրդարանն այսօր սահմանադրության փոփոխությունները հաստատել է 115 ձայնով: