ԱՄՆ Գիորգի Կվիրիկաշվիլիի աշխատանքային այցը սկսվելու է այսօր
ԱՄՆ Գիորգի Կվիրիկաշվիլիի աշխատանքային այցը սկսվելու է այսօր

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին մայիսի 21-ից 23-ը աշխատանքային այցով գտնվելու է  Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Այս մասին լրատվությունը տարածում է վարչապետի մամուլի ծառայությունը:

Կառավարության ղեկավարը, Միացյալ նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ միասին, բացելու է Վրաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հանձնաժողովի լիագումար նիստը:

Գիորգի Կվիրիկաշվիլին մասնակցելու է նաև, ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերության ամենամյա կոնֆերանսին, որը անց է կացվելու Վաշինգտոնում «Միացյալ Նահանգների խաղաղության ինստիտուտի» և The Heritage Foundation-ի կազմակերպմամբ:

Այցի շրջանակներում ծրագրված են երկկողմ հանդիպումներ, ինչպես գործադիր իշխանությունների, այնպես էլ կոնգրեսի տարբեր կոմիտեների ներկայացուցիչների հետ:

Մայիսի 23-ին Վրաստանի վարչապետը ներկա է գտնվելու Վրաստանի առաջին ժողովրդավարական հանրապետության 100 ամյա հոբելյանի առթիվ կազմակերպվող ընդունելությանը, որը անց է կացվելու Վրաստանի դեսպանատան  կազմակերպմամբ, Վաշինգտոնում «Միացյալ Նահանգների խաղաղության ինստիտուտ»-ում:

Վրաստանի պատվիրակության կազմում են, առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դմիտրի Քումսիշվիլին, փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն, պաշտպանության նախարար Լևան Իզորիան և Վարչապետի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդատու Թեդո Ջափարիձեն: