Գիորգի Կվիրիկաշվիլին Կոնստանտինե Զալդաստանիշվիլու մահվան պատճառով հայտնել է ցավակցություն
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Ավստրիայի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կոնստանտինե Զալդաստանիշվիլու մահվան պատճառով հայտնել է ցավակցություն:
«Խորը ցավակցություն եմ հայտնում Ավստրիայի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կոնստանտինե Զալդաստանիշվիլու մահվան պատճառով:
Կոտեն առանձնահատուկ մարդ է, մեծ պրոֆեսիոնալ, ով իր ողջ էությամբ ծառայում էր սեփական երկրին:
Ցավակցում եմ նրա ընտանիքին, մտերիմներին և վրացական դիվանագիտական կորպուսին:
Կոնստանտինե Զալդաստանիշվիլու մահը մեծ կորուստ է վրացական դիվանագիտության, ողջ Վրասստանի համար»,- նշված է ցավակցական նամակում: