Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպում է Լևան Դադունաշվիլիի հորը
Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպում է Լևան Դադունաշվիլիի հորը

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին այս րոպեներին հանդիպում է Խորավայի փողոցում սպանված անչափահաս Լևան Դադունաշվիլիի հորը, Դավիթ Դադունաշվիլիին:

Կառավարության վարչության մամուլի ծառայության փոխանցմամբ, հանդիպմանը ներկա են նաև՝ Դադունաշվիլիի  փաստաբանը, ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան, ՆԳ նախարար Գիորգի Գախարիան և կառավարության վարչության ղեկավար Շալվա Թադումաձեն:

Վարչապետը արդեն հանդիպել է Պանկիսիի հատուկ գործողության ժամանակ զոհված Թեմիրլան Մաչալիկաշվիլիի հորը, Մալխազ Մաչալիկաշվիլիի և նրա փաստաբանի հետ, ինչպես նաև Խորավայի փողոցում սպանված Դավիթ Սարալիձեի հորը՝ Զազա Սարալիձեին:

Խորավայի փողոցում սպանված անչափահասի հայրը, Զազա Սարալիձեն երեկ, խորհրդարանի մոտ տեղի ունեցող ցույցին հայտարարել էր, որ ծրագրում է հանդիպել Վրաստանի վարչապետի հետ: Այսօր կառավարության վարչության մամուլի ծառայությունից առաջին ալիքին ասել են, որ Գիորգի Կվիրիկաշվիլին պատրաստ է, առանց քաղաքական նպատակներ հետապնդող անձանց մասնակցությամբ, հանդիպել Խորավայի փողոցում սպանված երկու անչափահասների ծնողների հետ, նրանց ցանկության դեպքում ժողովրդական պաշտպանի հետ: