Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է Լևան Գորգաձեի՝ Տոչինոշինի հետ (ֆոտոշարք)
Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է Լևան Գորգաձեի՝ Տոչինոշինի հետ (ֆոտոշարք)

Առաջին վրացի օձեկին, Լևան Գորգաձեն (Տոչինոշինը) հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ: Լրատվությունն այս մասին և լուսանկարները տարածվել են սոցիալական ցանցում, վարչապետի էջում:

«Առաջին վրացի օձեկին հայրենիքում է: Տոչինոշինի հաղթանակով վրացի և ճապոնացի ժողովուրդների միջև առաջացել է լուրջ կամուրջ: Այսօր նա Ճապոնիայում Վրաստանի հիմնական դեմքն է: Չնայած նրան, որ Վրաստանը շատ հեռու է Ճապոնիայից, մեր ժողովուրդների միջև կա նմանություն և առանձնահատուկ է Տոչինոշինի դերը, Ճապոնիայում մեր երկրի էլ ավելի ճանաչողականության գործում:

Վրաց ժողովրդի այսպիսի երկրպագումը, որը երևաց Տոչինոշինի մրցումների ժամանակ, շատ եզակի է:

Լևանին ասում է, որ նրա հաղթանակները մեծ մասամբ պայմանավորվել են Վրաց ժողովրդի և Վրաստանի աջակցությամբ:

Լևան Գորգաձեն (Տոչինոշինը) Վրաստան է ժամանել հունիսի 4-ին: Տոչինոշինը քիչ առաջ ձեռք է բերել օձեկի կոչումը, մինչ այդ նա դարձել է Նացու Բաշոձի փոխչեմպիոնը: Բացի այդ, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Գիորգաձեն, նրան շնորհել է սպորտի ասպետի կոչումը: