Գիորգի Կվիրիկաշվիլին ցավակցել է Մյունստերում զոհվածների ընտանիքներին
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ցավակցել է՝ Գերմանիայում, Մյունստեր քաղաքում տեղի ունեցած հարձակման արդյունքում զոհվածների ընտանիքներին:
«Խորապես վշտացած եմ Մյունստերում տեղի ունեցած հարձակման պատճառով: Մենք աղոթում ենք զոհվածների ընտանիքների հետ միասին և կանգնած ենք գերմանացիների և Գերմանիայի կառավարության կողքին»,- գրել է վարչապետը Twitter-ի իր էջում:
Գերմանիայի Մյունստեր քաղաքում այսօր օրվա առաջին կեսին, ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, արդյունքում զոհվել է 3, վիրավորվել մոտ 30 մարդ: