Գիորգի Կվիրիկաշվիլին ԱՄՆ-ի կառավարությանը շնորհակալություն է հայտնում Վրաստանին աջակցելու համար
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Ամերիկայի միացյալ նահանգների կառավարությանը շնորհակալություն է հայտնում Վրաստանին աջակցելու համար:
Ինչպես նշել է վարչապետը հազարամյակի մարտահրավերի հիմնադրամի վերահսկիչ խորհրդի այսօրվա նիստին, Ամերիկայի աջակցությունը մեկ անգամ ևս արտահայտվել է Վրաստանին 140 միլիոն քանակությամբ դրամաշնորհը հաստատելու համար:
Գիորգի Կվիրիկաշվիլու գնահատմամբ, ԱՄՆ-ի կառավարության աջակցությունն իրոք փոխակերպող ազդեցություն ունի Վրաստանի վրա:
Կառավարության ղեկավարն ընդգծել է Վրաստանում կրթությանն աջակցելու համար ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորված ծրագրերի կարևորությունը և նշել, որ կառավարության բազմաթիվ ներկայացուցիչներ, ինչպես նաև բիզնես ոլորտի առաջատարներ ամերիկյան տարբեր դրամաշնորհային ծրագրերի շրջանավարտներ են:
Նիստին ընդգծվել է «Մասնագիտական կրթություն՝ էկոնոմիկայի զարգացման համար» նախագիծը, որի համար տրամադրված է 16 միլիոն դոլարր դրամաշնոր, որպեսզի Վրաստանում զարգանան աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագիտական կրթական ծրագրերը և աջակցեն աշխատանքին: