Գիորգի Քալդանին Եվրոպական պարալիմպիկ խաղերի հաղթող է, Զուրաբիանին ու Միղրիջանաշվիլին նվաճել են բրոնզե մեդալներ #1TVSPORT
Գիորգի Քալդանին Եվրոպական պարալիմպիկ խաղերի հաղթող է, Զուրաբիանին ու Միղրիջանաշվիլին նվաճել են բրոնզե մեդալներ #1TVSPORT

Ռոտերդամում այսօր մեկնարկել են Եվրոպական ամառային պարալիմպիկ խաղերը։ Մրցաշարի առաջին իսկ օրը պարաձյուդոիստ Գիորգի Քալդանին (J2-73 կգ) դարձավ պարալիմպիկ խաղերի հաղթող և Եվրոպայի չեմպիոն։ Վրացի պարաձյուդոիստներ Զուրաբ Զուրաբիանին և Նուկրի Միղրիջանաշվիլին (J2-60 կգ) նվաճել են բրոնզե մեդալներ։

Պարալիմպիկ կոմիտեի ազգային հավաքականը մրցումներին ներկայացնում է 27 պարատլետ պարասպորտի չորս տեսակների (պարա-ձյուդո, պարահրաձգություն, պարանետաձգություն և պարատեքվոնդո):