Գիորգի Կանդելակի. Օկուպացնող գոտու տեղաշարժի և քաղաքացիների առևանգումների միակ ելքն այն է, որ օկուպանտը միջազգային ասպարեզում ունենա խնդիրներ
Օկուպացնող գոտու տեղաշարժի և քաղաքացիների առևանգումների միակ ելքն այն է, որ օկուպանտը միջազգային ասպարեզում ունենա խնդիրներ և գլխացավանք,- այս մասին հայտարարել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ, պատգամավոր Գիորգի Կանդելակին:
Նրա գնահատմամբ, օկուպանտն այսօր նման խնդիրներ չունի:
«Այսօր նման գլխացավանք և խնդիր չունի, քանի որ Պուտինը բարձր մակարդակով հանդիպեց Մակրոնին և Վրաստանը նույնիսկ չի էլ հիշատակվել, իսկ քննարկելու մասին խոսքն ավելորդ է: Առավել ևս, հրադադարի պայմանագիրը Եվրամիության անունից կնքել է Ֆրանսիայի նախագահը: Եթե Վրաստանի հարցն այս մակարդակով բարձրացված չէ և Ռուսաստանը խնդիր չունի, ապա ինչու՞ չպետք է տեղաշարժի օկուպացված գոտին և չանի այն, ինչը հիմա է անում: Այն, թե ինչ է ցանկանում օկուպանտը, գիտենք, խնդիրը մեր կառավարության գործողության մեջ է»,- նշել է Գիորգի Կանդելակին՝ լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ: