Գիորգի Կալանդարիշվիլի. Էլեկտրոնային տեխնոլոգիաների ներդրումը հաջողությամբ իրականացվեց
Գիորգի Կալանդարիշվիլի. Էլեկտրոնային տեխնոլոգիաների ներդրումը հաջողությամբ իրականացվեց

ԿԸՀ նախագահ Գիորգի Կալանդարիշվիլիի հայտարարությամբ, Վրաստանում ընտրական գործընթացում էլեկտրոնային տեխնոլոգիաների ներդրումը հաջողությամբ իրականացվել է։

«Ընտրական վարչակազմի գրեթե երկու տարվա անխոնջ աշխատանքը տվել է համապատասխան արդյունքներ, և այսօր հպարտությամբ կարող ենք հայտարարել, որ գործընթացի մեր պլանավորումն ու կազմակերպումը բոլոր փուլերում ճիշտ է իրականացվել։

Խոսքս հաստատելու համար մի քանի վիճակագրական տվյալներ կտամ։ Հոկտեմբերի 26-ի ընտրությունների օրը ընդհանուր առմամբ օգտագործվել է 15000 սարք, որից միայն 20-ն էր անսարք։ Չնայած դրան, բոլոր դեպքերում հնարավոր է եղել շարունակել ընտրական գործընթացը տեխնոլոգիայի կիրառմամբ, և ոչ մի տեղամասում անհրաժեշտություն չի եղել անցնել քվեարկության ավանդական եղանակին։

Ըստ առկա լավ պրակտիկայի՝ տեխնոլոգիաների կիրառման ժամանակ շատ լավ արդյունք է համարվում, եթե ընտրական գործընթացի ժամանակ սարքերի մեկ տոկոսը անսարք է եղել, իսկ մեր դեպքում այդ թիվը կազմել է մոտ 0,1%, ինչը շատ լավ արդյունք է», – ասել է Կալանդարիշվիլին։

ԿԸՀ նախագահը շնորհակալություն հայտնեց ընտրական վարչակազմի յուրաքանչյուր աշխատակցի գործունեության, ընտրությունների արդիականացման գործընթացում ներդրած ավանդի և մասնագիտական ​​բարձր մակարդակով վարելու համար։

«Էլեկտրոնային տեխնոլոգիաների պատշաճ շահագործումը հաստատել է pro v&v միջազգային աուդիտորական ընկերությունը, որը երկար տարիների փորձ ունի ԱՄՆ-ում և այն երկու ընկերություններից մեկն է, որն ունի համապատասխան հաստատությունների պատշաճ հավատարմագրում Ամերիկայում։ Այն ոչ միայն քվեարկության համակարգը փորձարկելու իրավասություն ունի և ընտրական լաբորատորիա է, այլև լիցենզիաներ է տրամադրում վաճառող ընկերություններին, որոնք կիրառում են տարբեր տեխնոլոգիաներ։ Քիչ առաջ ավարտեցի հանդիպումը նշված ընկերության ներկայացուցիչների հետ։ Նրանք մեզ պաշտոնապես տվեցին առաջին և երկրորդ փուլի աուդիտի հաշվետվությունը, որը հաստատում է սարքերի ճիշտ աշխատանքը։ Փաստաթուղթն անմիջապես կթարգմանվի և հասանելի կդառնա բոլոր ներգրավված կողմերին, այդ թվում՝ միջազգային կազմակերպություններին: Նշված փաստաթուղթը պատասխանում է բոլոր հարցերին, այդ թվում՝ մանիպուլյատիվ կերպով բարձրացված հարցին, իբր ընտրողների միասնական ցուցակում կրկնվող փաստեր կան։ Այս պնդումն անհիմն է մի քանի գործոնների պատճառով։ Ընթացքում կա թղթային հետք, ցուցակները տպագրվել են բոլոր ստուգող մեքենաներից և այն հասանելի է եղել բոլոր շահագրգիռ կողմերին, էլ չեմ խոսում այն ​​մասին, որ և՛ քաղաքական կուսակցությունները, և՛ դիտորդ կազմակերպությունները կարող են պահանջել և ստուգել հրապարակային տարբերակը։

Ամերիկյան նշված ընկերությունն այսօր ևս մեկ անգամ հաստատեց, որ ընտրացուցակների հետ կապված հարցերն անհիմն են և հաստատեցին, որ կիրառվող տեխնոլոգիաները համապատասխանում են ինչպես տեղական օրենսդրությանը, այնպես էլ միջազգային լավ փորձին ու չափանիշներին։ Այստեղ ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել «Սմարտմատիկ» ընկերությանը, որի հետ համագործակցությամբ իրականացվել է ընտրությունների արդիականացման գործընթացը։ Հիշեցնենք, որ նշված ընկերությունը արդիականացնում է ընտրություններն աշխարհի ավելի քան 30 երկրներում։ Դրանցից՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Էստոնիայում, Բելգիայում և այլն։ Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ներգրավված կողմերին, դիտորդական կազմակերպություններին, լրատվամիջոցներին և այն գերատեսչություններին, որոնք մեզ հետ համագործակցել են ընտրությունների կազմակերպման գործընթացում»,- ասել է Կալանդարիշվիլին։

ԿԸՀ նախագահի խոսքով, ընտրողը հեշտությամբ հարմարվեց ընտրական տեխնոլոգիաներին, ինչը վկայում է, որ ընտրություններից մեկուկես տարի առաջ սկսված ընտրական վարչությանը իրազեկելու քարոզարշավն արդյունավետ է եղել։

«Շնորհակալ եմ ընտրողներին ակտիվության եւ քաղաքացիական բարձր պատասխանատվության համար։ Ինչ վերաբերում է արդյունքներին: Այս պահին հաշվվել են 3100 տեղամասերի արդյունքները, ինչը կազմում է ընտրական տեղամասերի ավելի քան 99,646%-ը, իսկ համապատասխան արձանագրությունները տեղադրվել են՝ results.cec.gov.ge կայքում։ Սպասում եմ ինը շրջանների արդյունքներին (հաշվետվություններին), որ ուղարկեն արտերկրից։

Ըստ նախնական արդյունքների՝ ընտրողների ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

«Վրաստանի միասնության և զարգացման կուսակցություն» 3950 ձայն՝ 0,191 տոկոս: «Կոալիցիա հանուն փոփոխությունների Գվարամիա, Մելիա, Գիրչի, դրոա»՝ 225 680 ձայն, 10,923 տոկոս: «Միասնություն-Ազգային շարժում»՝ 209137 ձայն, 10,122 տոկոս: «Եվրոպացի դեմոկրատներ» 8036 ձայն, 0,389 տոկոս: «Վրաստանի հայրենասերների դաշինք» 50463 ձայն, 2,442 տոկոս: «Ուժեղ Վրաստան – Լելո, հանուն ժողովրդի, հանուն ազատության»՝ 181 424 ձայն, 8.781 տոկոս: «Վրաստանի Լեյբորիստական կուսակցություն»՝ 15 057 ձայն, 0.729 տոկոս: «Մեր միասնական Վրաստանը»՝ 1866, 0,09 տոկոս: «Փոխիր Վրաստանը» 12565 ձայն, 0,608 տոկոս: «Վրաստան» 2775 ձայն, 0,134 տոկոս: «Ազատ Վրաստան» 4149 ձայն, 0,201 տոկոս: «Տրիբունա» 2487 ձայն, 0,12 տոկոս: «Մենք»՝ 2595 ձայն, 0,126 տոկոս: «Գախարիա հանուն Վրաստանի» 160 354 ձայն, 7,761 տոկոս: «Ձախակողմյան դաշինք»՝ 1388 ձայն, 0,067 տոկոս: «Վրացական միասնություն» 4503 ձայն, 0,218 տոկոս: «Գիրչի» 62 217 ձայն՝ 3,011 տոկոս: «Վրացական երազանք» 1 մլն 117 հազար 480 ձայն, 54,086 տոկոս»,- այսօր կայացած ճեպազրույցում ասել է Գիորգի Կալանդարիշվիլին։