Գիորգի Ջանջղավա. Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի երդմնակալության արարողությանը
Գիորգի Ջանջղավա. Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի երդմնակալության արարողությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով վրացական պատվիրակությունը վարչապետի գլխավորությամբ կմասնակցի Անկարայում կայանալիք հանդիսավոր միջոցառումներին,- հայտնել է Թուրքիայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Ջանջղավան։

Նրա խոսքով, երդմնակալության արարողությանը ներկա կլինեն աշխարհի ավելի քան հարյուր երկրների ղեկավարներ։

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով վրացական պատվիրակությունը վարչապետի գլխավորությամբ ներկա կգտնվի Անկարայում կայանալիք հանդիսավոր միջոցառումներին։ Կկայանա երդմնակալության արարողություն, որին կմասնակցեն հարյուրից ավելի համաշխարհային առաջնորդներ։ Այդ թվում՝ Ադրբեջանի նախագահը, Բուլղարիայի նախագահը, Մոնտենեգրոյի նախագահը, Ալբանիայի վարչապետը, Հունգարիայի վարչապետը, ինչպես նաև ԵՄ տարբեր երկրների ղեկավարները։ Նաեւ՝ Միջին, Կենտրոնական Ասիայի եւ Հեռավոր Ասիայի երկրների ղեկավարները։ Ինչպես գիտեք, Թուրքիան մեր հարևան երկիրն է, մեր բարեկամ երկիրն է և նաև ռազմավարական դաշնակիցը»,- ասել է Գիորգի Ջանջղավան։