Գիորգի Գվիմրաձեն ընտրվել է Եվրոպայի հեռարձակողների միության լուրերի կոմիտեի անդամ
Վրաստանի Առաջին ալիքի լուրերի բաժնի տնօրեն Գիորգի Գվիմրաձեն ընտրվել է Եվրոպայի հեռարձակողների միության լուրերի կոմիտեի խմբագրային ենթակոմիտեի անդամ:
Նա կոմիտեում Վրաստանի Առաջին ալիքի ներկայացուցիչն է լինելու 2020-2021 թվականներին և մասնակցելու կոմիտեի խմբագրային որոշումներին:
Եվրոպայի հեռարձակողների միության լուրերի կոմիտեն փոխանակում է բոլոր անդամ երկրների լուրերի ծառայությունների միջև տեղեկություն և նյութեր: