Գիորգի Գվիմրաձե. Երեկ կանգնեցինք ևս մեկ վրդովեցուցիչ փաստի առջև, ցույցի մասնակիցներից մեկը մեր օպերատորից պահանջում էր մեկնաբանություն անել կադրի առնչությամբ, բավականին կոպիտ և վիրավորական ձևով
Երեկ կանգնեցինք ևս մեկ վրդովեցուցիչ փաստի առջև, ցույցի մասնակիցներից մեկը մեր օպերատորից պահանջում էր մեկնաբանություն անել կադրի առնչությամբ, բավականին կոպիտ և վիրավորական ձևով,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքի նոր և ընթացիկ լուրերի բլոկի տնօրեն Գիորգի Գվիմրաձեն գրում է սոցիալական ցանցում:
«Ցանկանում եմ դիմել ցույցերի կազմակերպիչներին: Առաջինը – անում եմ պարզաբանում: Առաջին ալիքի խնդիրն է այս ցույցերի հետ կապված հանրությանը փոխանցել ճշգրիտ և լիարժեք տեղեկություն, այդ թվում արտաքնապես: Այս սկզբունքով են ընտրվել նաև կադրերը: Այս կադրերը տալիս են լիարժեք արտաքին պատկեր իրադարձության վայրից և այսպիսին է խմբագրական որոշումը, որը հիմնված է հանրությանը ճշգրիտ, ստույգ և լիարժեք պատկեր փոխանցելու մասին սկզբունքի վրա:
Երկրորդ – հիշեցնեմ, որ Հանրային հեռարձակողի անկախությունը երաշխավորված է Սահմանադրությամբ և դրա խմբագրական անկախության վրա հարձակում գործելը կտա ծանր արդյունքներ:
Այնպես որ, անձամբ խուսափեք ճնշում գործադրող հայտարարություններ կատարելուց և ձեր ընկերներին ևս զսպվածության կոչ արեք»,- նշված է Գիորգի Գվիմրաձեի կողմից «ֆեյսբուքում» տարածված հայտարարությունում: