Գիորգի Գիորգանաշվիլիի նկատմամբ նոր մեղադրանքը նախատեսում է 15-ից 20 տարով կամ ցմահ ազատազրկում
Գիորգի Գիորգանաշվիլիի նկատմամբ նոր մեղադրանքը նախատեսում է 15-ից 20 տարով կամ ցմահ ազատազրկում

Գիորգի Գիորգանաշվիլուն մեղադրանք է ներկայացվել՝ Վրաստանի ՔՕ 260-րդ հոդվածի 6-րդ մասով և 262-րդ հոդվածի 4-րդ մասով,-այս հայտարարությունը արել է Գիորգանաշվիլիի փաստաբանը: Գիորգանաշվիլիին մեղադրանքը ներկայացվել է պատժակատարողական հիմնարկում:

Ինչպես նշել է փաստաբան, Գիորգի Մախարաձեն, 262-րդ հոդվածը նշանակում է առանձնապես մեծ քանակությամբ թմրանյութեր գնում-պահպանում և Վրաստան անօրեն ճանապարհով ներմուծում: Նշված հոդվածը նախատեսում է 15-ից 20 տարով կամ ցմահ ազատազրկում:

Գիորգանաշվիլիի գործի հետ կապված, թմրահանցանքի մեղադրանքով մարտի 30-ին ձերբակալել են Իրակլի Քորիձեին: Հետաքննության լրատվությամբ, Իրակլի Քորիձեին Գիորգի Գիորգանաշվիլին և Ջաբա Խուլորդավան օգնել են Վրաստան ներմուծել մեծ քանակությամբ թմրանյութ:

Մինչ այդ, Գիորգի Գիորգանաշվիլին մեղադրվել է մեծ քանակությամբ թմրամիջոցների անձնական օգտագործման համար պահելու մեջ և նա դատապարտվել էր 8 տարով ազատազրկման: Նույն գործով Ջաբա Խուլորդավան դատապարտվել էր 7 տարով: