Գիորգի Ղիբրաձե. Շատ կարևոր է պահպանել առկա կանոնակարգերը՝ իրավիճակի սրումից և խիստ միջոցների կիրառումից խուսափելու համար
Գիորգի Ղիբրաձե. Շատ կարևոր է պահպանել առկա կանոնակարգերը՝ իրավիճակի սրումից և խիստ միջոցների կիրառումից խուսափելու համար

Միջգերատեսչական համակարգող խորհրդի գործառնական շտաբի պետ Գիորգի Ղիբրաձեն կառավարության վարչությունում կայացած ճեպազրույցում խոսեց երկրում համաճարակաբանական իրավիճակի վատթարացման մասին:

Ղիբրաձեն կարևորեց կանոնակարգերի կիրառումը:

«Երկրում համաճարակաբանական իրավիճակը վատթարանում է: Հետևաբար, իրավիճակի հետագա սրումից և խիստ միջոցներ կիրառելու անհրաժեշտությունից խուսափելու համար, շատ կարևոր է մեզանից յուրաքանչյուրը պահպանի գործող կանոնակարգերը և հոգ տանի շրջապատի մասին՝ կրի շնչադիմակ, պաշտպանի սոցիալական հեռավորություն և այլն», – ասաց Գիորգի Ղիբրաձեն:

Թողնել մեկնաբանություն