Գիորգի Ղիբրաձե. Կանաչ կարգավիճակը տրվում է այն անձին, ով ամբողջությամբ պատվաստված է, նախկինում վարակված է եղել կորոնավիրուսով, կամ ունի 72-ժամյա վավերականության «ՊՇՌ» և 24-ժամյա վավերականության հակագենի թեստ
Գիորգի Ղիբրաձե. Կանաչ կարգավիճակը տրվում է այն անձին, ով ամբողջությամբ պատվաստված է, նախկինում վարակված է եղել կորոնավիրուսով, կամ ունի 72-ժամյա վավերականության «ՊՇՌ» և 24-ժամյա վավերականության հակագենի թեստ

Կանաչ կարգավիճակ տրվում է այն անձին, ով ամբողջությամբ պատվաստված է, այսինքն՝ ստացել է պատվաստանյութի երկու դեղաչափ, նախկինում վարակված է եղել կորոնավիրուսով, սակայն լաբորատոր հաստատված դեպքից պետք է անցած լինի 14 օր,- ասել է միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գիորգի Ղիբրաձեն։

Ըստ Ղիբրաձեի՝ կովիդից ապաքինվելուց հետո անձը մշտապես կանաչ կարգավիճակ կունենա:

«Ուզում եմ ևս մեկ անգամ պարզաբանել, թե ինչ է կանաչ կարգավիճակը և որ հաստատություններում պետք կլինի օգտագործել կանաչ կարգավիճակը։ Կանաչ կարգավիճակը տրվում է այն մարդուն, ով ամբողջությամբ պատվաստվել է, այսինքն՝ ստացել է պատվաստանյութի երկու դեղաչափ։ Կովիդով վարակվել է, սակայն լաբորատոր հաստատված դեպքից պետք է անցած լինի 14 օր։ Այս դեպքում ժամկետն այլեւս չի գործում։ Այսինքն՝ կովիդից ապաքինվելուց հետո անձը մշտապես կանաչ կարգավիճակ կունենա։ Նաև եթե մարդն անցել է 72-ժամյա վավերականության «ՊՇՌ» թեստ, ինչպես նաև եթե անձը 24-ժամյա վավերականության անտիգեն թեստ է հանձնել»,- ասել է Գիորգի Ղիբրաձեն։