Գիորգի Գախարիայի պաշտոնաթողության թեման օպոնենտները հորինել են դրական թեմաները ծածկելու համար. Գիա Վոլսկի
Դրական թեմաները ծածկելու համար հորինած թեմա, որ Գախարիան գնում է և ստեղծում է քաղաքական ընդիմադիր շարժում, – այս մասին լրագրողներին ասել է Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիա Վոլսկին:
Հարցին, թե արդյո՞ք 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն առանց Գիորգի Գախարիայի, Գիա Վոլսկին պատասխանել է, որ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությունը կարվի և իշխող կուսակցությունը իրեն չի գցի ծիծաղելի իրավիճակում:
«Այն մասին, թե ինչպես ենք անցկացնելու խորհրդարանական ընտրությունները, կանենք հատուկ հայտարարություն: Խոսակցությունները, թե վարչապետ է լինելու Գիորգի Վաշաձեն, կամ Գրիգոլ Վաշաձեն, կամ էլ Եվրոնացերի հետ կապված որևէ անձ, հավաստիացում եմ, որ նման ծիծաղելի իրավիճակում չենք հայտնվի,-»ասել է Գիա Վոլսկին: