Գիորգի Գախարիայի հանձնարարությամբ, աղետի գոտի են մեկնել համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները
Գիորգի Գախարիայի հանձնարարությամբ, աղետի գոտի են մեկնել համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հանձնարարությամբ, Ռաճայում աղետի վայր են մեկնել շրջանային զարգացման հարցերով վարչապետի խորհրդական Սոզա Սուբարին, շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարի տեղակալներ Իրակլի Քարսելաձեն և Իլիա Բեգիաշվիլին, Միացյալ ջրամատակարարման ընկերության տնօրեն Գիգա Մանդարիան և ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մղեբրիշվիլին, մեծամասնական պատգամավոր Գոչա Էնուքիձեի հետ միասին:

Կառավարության ղեկավարի հանձնարարությամբ, նրանք տեղում կծանոթանան աղետի հետևանքով ստեղծված իրավիճակին և առաջացած վնասին, որպեսզի առավելագույնս սեղմ ժամկետներում կայացվեն համապատասխան որոշումներ բնակչությանն օգնելու համար:

«Ուժգին անձրևի հետևանքով, Օնիի մունիցիպալիտետում մի քանի գյուղ կտրվել է արտաքին աշխարհից: Վարարած Ռիոնի գետը տարել է կամուրջները, վնասված է նաև ավտոճանապարհը: Մի քանի վայրերում մնացած բնակչությանը դուրս բերելու համար ընթանում են համապատասխան աշխատանքներ»,- նշված է վարչապետի մամլո ծառայության տեղեկության մեջ: