Գիորգի Գախարիայի ղեկավարությամբ տեղի է ունեցել միջգերատեսչական համակարգող խորհրդի, առողջապահության թեմատիկ խմբի հանդիպումը
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի ղեկավարությամբ, կայացել է կորոնավիրուսի կապակցությամբ գործող միջգերատեսչական համակարգող խորհրդի, առողջապահության թեմատիկ խմբի հանդիպումը:
Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, միջգերատեսչական համակարգող խորհուրդը, ավելի արդյունավետության նպատակով բաժանվել է ՝ առողջապահական, տնտեսական և իրավապահական թեմատիկ խմբերի և պարբերաբար հավաքվելու է Վարչապետի գլխավորությամբ:
«Առողջապահական թեմատիկ խմբի նիստում, կառավարության ղեկավարը լրատվություն է ստացել Վրաստանում կորոնավիրուսով վարակված հիվանդների առողջական վիճակի, ինչպես նաև կլինիկաների պատրաստակամության մասին: Հանդիպմանը նշվել է, որ ներկայումս վարակված է 38 մարդ: Նրանց մեծ մասի առողջական վիճակը բավարար է: Բոլոր հիվանդները գտնվում են կայուն վիճակում և ստանում են համապատասխան բուժում:
Համակարգող խորհրհուրդը տեղեկացվել է, որ այս փուլում կարանտինում կա 1261 մարդ, իսկ հսկողության տակ է գտնվում 216 մարդ:
Հանդիպմանը մասնակցում էին առողջապահության նախարարը, հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալը, առողջապահական համակարգի ներկայացուցիչներ և Թբիլիսիի քաղաքապետը: