Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան տեսակապի ձևաչափում զրուցել է ԱՄՆ-ում գործող վրացի բժիշկ, Դավիթ Մրելաշվիլիի հետ, ով կովիդի կառավարման գործընթացում պետությանը աջակցելու նպատակով վերադարձել է Վրաստան և ներգրավված է Կախեթիի տարածաշրջանում այն պացիենտների կառավարման գործընթացում, որոնք բուժվում են տանը,- այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը:
Նրանց հաղորդմամբ, կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Դավիթ Մրելաշվիլիին ջանքերի համար և նշել, որ նրա փորձի փոխանակումը կարևոր է բոլոր մարզերի համար, քանի որ պացիենտների կառավարման կոմպոնենտում առաջնային առողջապահության շրջանակի աջակցությունը ունի մեծ նշանակություն:
Այս փուլում Դավիթ Մրելաշվիլին օրական կառավարում է Կախեթի տարածաշրջանում միջին հաշվով 1500 կովիդ վարակված պացիենտի և այս գործընթացում նրա հետ միասին ներգրավված են ընտանեկան բժիշկներ, ռեզիդենտներ և ուսանողներ: Յուրաքանչյուր պացիենտի պատմությունը վերբեռնվում է առցանց հարթակում, որը ընտանեկան բժիշկներին թույլ է տալիս մշտապես վերահսկել վարակվածների առողջական վիճակը: Հիվանդները առցանց ռեժիմում ստանում են մասնագիտական խորհրդատվության `իրենց համար կարևոր ցանկացած խնդրի կամ առողջության հնարավոր վատթարացման հետ կապված ախտանիշների վերաբերյալ:
Վարչապետը նշել է, որ կառավարությունը տանը գտնվող պացիենտների էլ ավելի արդյունավետ կառավարման և առաջնային առողջապահության շրջանակին այս ձևով խթանումը համարում է առաջնահերթություն և պատրաստ է, աջակցել նմանատիպ մոտեցմանը այլ մարզերում: Այդ նպատակով այսօրվա հանդիպմանը արդեն նախատեսվել են կոնկրետ քայլեր: