Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան մայիսի 18-ին խորհրդարանի լիագումար նիստին խոսելու է երեք հարցի շուրջ:
Առաջին հարցը վերաբերում է 2018 թվականին ՆԳՆ-ում իրականացված աշխատանքների արդյունքներին: Երկրորդ հարցն է ՆԳՆ-ում ընթացող և նախատեսված բարեփոխումները: Եվս մեկ հարց, որի մասին խոսելու է ներքին գործերի նախարարը, լինելու է 2018 թվականի մայիսի 12-ին «Բասիանի» և «Գալերի» ակումբներում անցկացված քննչական գործողությունները:
Գիորգի Գախարիային լսելու են կանոնակարգի 207-րդ հոդվածի համաձայն:
Բյուրոյի նիստին այսօր վեճ է բռնկվել նախարարի լսումների գործընթացի ժամանակ: «Եվրոպական Վրաստան»-ի անդամ Սերգո Ռատիանին պահանջում է հարց-պատասխանն անցկացնել հերթականությամբ: