Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան օրենսդրական մարմնում այսօր հանդես կգա տարեկան հաշվետվությամբ: Կառավարող թիմը կառավարության մեկամյա գործունեությունը դրական է գնահատում և հայտարարում, որ Վրաստանի իշխանությունն արժանվույն կերպով է հաղթահարել համավարակի ժամանակաշրջանը:
Ինչպես հայտարարել է խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն, նա հույս ունի, քաղաքական բոլոր խմբերն ակտիվ կներգրավվեն բանավեճին և քննարկմանը: Նրա խոսքով, վարչապետից հետաքրքիր կլինի լսել ոչ միայն աշխատանքի ամփոփման մասին, այլ՝ առաջիկա առաջնահերթությունների մասին ևս:
«Վարչապետը խորհրդարանում ներկայացնելու է կառավարության տարեկան զեկույցը, ինչպես դա հաշվի է առնված կանոնակարգով և օրենսդրությամբ: Վրաստանը հզորացնում է իր ժողովրդավարությունը և դրա մասն է այն, որ վարչապետը, կառավարությունը պարբերաբար ներկայանում են խորհրդարանում: Հենց դա է հզոր ժողովրդավարությունը, երբ խորհրդարանն ուղղում է հարցեր՝ կառավարությունը պատասխանում և այդ ամենին հետևում է հասարակությունը»,- հայտարարել է Արչիլ Թալակվաձեն:
Գիորգի Գախարիայի տարեկան զեկույցին ներկա է գտնվելու նաև խորհրդարանական ընդդիմությունը: Փոքրամասնությունը բացասաբար է գնահատում Վրաստանի կառավարության աշխատանքը: