Գիորգի Գախարիան խորհրդարանին ներկայացրել է կառավարության կաբինետի նոր անդամներին
Գիորգի Գախարիան խորհրդարանին ներկայացրել է կառավարության կաբինետի նոր անդամներին

«Վրացական երազանք» կուսակցությունը օրենսդիր մարմնին վարչապետի պաշտոնում ներկայացրել է Գիորգի Գախարիայի թեկնածությունը: Իր հերթին, վարչապետի թեկնածու Գիորգի Գախարիան խորհրդարանին ներկայացրել է կառավարության կաբինետի նոր անդամներին:

Կառավարական փոփոխությունների կապակցությամբ քննարկումները տեղի կունենան այսօրվա բյուրոի նիստին, որը սկսվելու է մի քանի րոպեից:

Վրաստանի վարչապետի պաշտոնը Մամուկա Բախտաձեն լքել է երեկ: Ինչպես նշել է Բախտաձեն, նա գտնում է, որ այս փուլում կատարել է իր առաքելությունը:

Դրա հետ մեկտեղ, Վրաստանի կառավարության նոր կազմին կպահանջվի խորհրդարանի վստահությունը: Սահմանադրության համաձայն, խորհրդարանը կառավարության իրավասությունների, վարչապետի հրաժարականի կամ այլ կերպ պաշտոնավարումը դադարեցնելուց հետո երկու շաբաթվա ընթացքում, վստահություն է հայտնելու խորհրդարանական ընտրություններում լավագույն արդյունք գրանցած կուսակցության կողմից առաջադրված վարչապետի թեկնածուին և նրա կողմից ներկայացված կառավարությանը: