Գիորգի Գախարիան խորհրդարանին ներկայացնելու է արտակարգ դրության մասին զեկույցը
Գիորգի Գախարիան խորհրդարանին ներկայացնելու է արտակարգ դրության մասին զեկույցը

Վարչապետ Գիորգի Գախարիան այսօր խորհրդարան կներկայացնի արտակարգ դրության վերաբերյալ զեկույցը:

Կառավարության ղեկավարը օրենսդիր մարմին կայցելի, կորոնավիրուսի կապակցությամբ գործող միջկառավարական համակարգող խորհրդի անդամների հետ միասին:

Լիագումար նիստը կսկսվի ժամը 12:00-ին:

Նոր կորոնավիրուսի պատճառով Վրաստանում արտակարգ դրությունը հայտարարվել էր մարտի 21-ին: Բացի այդ, արտակարգ դրության շրջանակներում մարտի 31-ից ուժի մեջ էր մտել պարետային ժամը: Արտակարգ դրությունը վերացնելու վերջնաժամկետն ի սկզբանե հայտարարվել էր ապրիլի 21-ը, սակայն այդ ժամկետը հետագայում երկարաձգվեց մինչև մայիսի 22-ը:

Վրաստանում արտակարգ դրությունը և պարետային ժամը չեղարկվել է մայիսի 23-ին, չնայած դրան մինչև հուլիսի 15-ը գործելու են տարբեր սահմանափակիչ միջոցառումներ:

Մինչև այժմ փակ տարածքներում պարտադիր է դիմակի կրումը, այդ թվում առևտրի կենտրոններում, ինչպես նաև պարտադիր է պաշտպանել սոցիալական հեռավարությունը:

Չեղարկվել է ավտոմեքենայում երեք անձից ավել գտնվելու կապակցությամբ արգելքը, բացառությամբ տաքսիների: Դրա հետ մեկտեղ տաքսու վարորդները պարտադիր պետք է կրեն դիմակ և ձեռնոցներ:

70 տարեկան և բարձր տարիքի մարդկանց համար տնից դուրս գալու սահմանափակումները նույնպես հանվել են, սակայն քանի որ նրանք գտնվում են բարձր ռիսկային խմբում, կառավարությունը նրանց հորդորում է մնալ տանը:

Արտակարգ դրության հետ միասին վերացվեց նաև հանրահավաքների վերաբերյալ հաստատված արգելքը:

Երկրում սահմանափակ է նաև բժշկական արտադրանքի արտահանումը, մասնավորապես, խոսքը վերաբերում է այն արտադրանքին, որոնք անհրաժեշտ են կորոնավիրուսի դեմ պայքարի համար:

Սահմանափակված է նաև ռեստորաններում, բարերում կամ սրճարաններում հաճախորդների տեղում սպասարկումը, ինչպես նաև այս փուլում սահմանափակված է հյուրանոցների աշխատանքը, բացի կարանտինային տարածքների: Սահմանափակ է նաև հագուստի և կոշիկի վաճառքը, բացառությամբ առցանց առևտրի:

Այս փուլում խիստ կարանտինային ռեժիմ է գործում Թեթրիծղարոյի և Բոլնիսի մունիցիպալիտետների`Մուշևան և Գետա գյուղերում:

Սահմանափակ է նաև առևտրի կենտրոնների և այսպես կոչված մոլերի աշխատանքը (բացառությամբ այն գյուղատնտեսական շուկաների, որոնք արդեն գործում են), ինչպես նաև մարզական և մշակութային օբյեկտների աշխատանքը և նման միջոցառումների անցկացումը: Մոլուցքային խաղերը, բացառությամբ առցանց ձևի:

Բացի այդ որոշ հանրային ծառայություններ դեռևս մատուցվում են հեռավար ռեժիմում:

ՈՒժի մեջ է մնում 10 անձից ավել հավաքի սահմանափակումը, որոնք կապված են հասարակության համար սոցիալական միջոցառումների հետ, դրանք են՝ հարսանիքները, ծննդյան տոները և այլն:

Բոլոր բիզնես սուբյեկտները, որոնք շարունակում են իրենց աշխատանքը, պարտավոր են պահպանել առողջապահության նախարարության կողմից սահմանված պահանջները, իսկ մթերք արտադրողները պարտավոր են հետևել սննդի անվտանգության ծառայության կողմից տրված հանձնարարականներին:

Սահմանափակումները վերաբերում են նաև հասարակական տրանսպորտին, այդ թվում հասարակական տրանսպորտով միջքաղաքային տեղաշարժմանը:

Ինչպես հայտարարում են կառավարության աշխատակազմում, միջգերատեսչական համակարգող խորհուրդը կքննարկի սահմանափակումների փուլ առ փուլ վերացման հարցը և որոշումներ կկայացնի ելնելով համավարակաբանական իրավիճակից:

Կառավարության աշխատակազմում պարզաբանել են նաև, որ սահմանափակումների առավելագույն ժամկետը հուլիսի 15-ն է, սակայն չի բացառվում, որ դրանց մի մասը, այդ թվում հասարակական տրանսպորտի վերաբերյալ սահմանափակումը, չեղարկվի ավելի շուտ: