Գիորգի Գախարիան Վրաստանում բնակվող մահմեդականներին շնորհավորել է Ռամազան Բայրամ տոնի առթիվ
Գիորգի Գախարիան Վրաստանում բնակվող մահմեդականներին շնորհավորել է Ռամազան Բայրամ տոնի առթիվ

Վարչապետ Գիորգի Գախարիան Վրաստանում բնակվող մահմեդականներին շնորհավորել է Ռամազան Բայրամ տոնի առթիվ: Այսօր կառավարության վարչությունում Գիորգի Գախարիան հանդիպել է մահմեդական հոգևոր առաջնորդներին:

Վարչապետի մամլո ծառայության տեղեկությամբ, հանդիպմանը կառավարության ղեկավարը հատուկ շեշտը դրել է Վրաստանում տարբեր էթնիկ և կրոնի պատկանելիության քաղաքացիների խաղաղ համակեցության դարավոր ավանդության վրա:

Վրաստանի մահմեդական առաջնորդները վարչապետին շնորհակալություն են հայտնել վերջին տարիներին մահմեդական համայնքին ցուցաբերած աջակցության համար:

Հանդիպմանը մասնակցում էին Վրաստանի մահմեդականների բաժնի ղեկավարները, Կառավարության աշխատակազմի ղեկավարը, Մարդու իրավունքների և գենդերային հավասարության հարցերով վարչապետի խորհրդականը, Մարդու իրավունքների քարտուղարության և Կրոնի գործակալության ղեկավարները:

 

Հեղինակ՝  Անժելլա Սարոյան