Գիորգի Գախարիան Վրաստանում Ավստրիայի դեսպան, Արադ Բենկոյի հետ անց է կացրել հրաժեշտի հանդիպում
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հրաժեշտի հանդիպում է ունեցել Վրաստանում Ավստրիայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արադ Բենկոյի հետ:
Կառավարության աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդմամբ, զրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների հարաբերությունների հիմնական հարցերը և ապագա հեռանկարները: Հանդիպման ընթացքում շեշտը դրվել է «կովիդ 19»-ի դեմ պայքարում Վրաստանի հաջողությունների ու դրական արդյունքների վրա:
Արադ Բենկոն մեկ անգամ ևս հաստատել է Ավստրիայի աջակցությունը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ:
Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին, երկու երկրների միջև համագործակցության զարգացման գործում ունեցած ավանդի համար և մաղթել հաջողություններ: