Գիորգի Գախարիան վարչապետի պաշտոնում խորհրդարանին պետք է ներկայացնի տարեկան զեկույցը
Վրաստանի կառավարության նորացված կազմի հաստատումից հետո, վարչապետի պաշտոնում, Գիորգի Գախարիան պետք է օրենսդրական մարմնին ներկայացնի տարեկան զեկույցը:
Ամենամյա զեկույցի քննարկումը, որը գարնանային նստաշրջանին ներկայացվել էր նախկին վարչապետ Մամուկա Բախտաձեի կողմից, հետաձգվել էր: Դրա պատճառը հունիսի 20-ին, Թբիլիսիում, խորհրդարանի շենքի առջև զարգացած իրադարձություններն էին:
Փաստաթուղթը բաղկացած է 212 էջից: Զեկույցում խոսվում է երկրի արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանության, ինչպես նաև տնտեսական գործընթացների, կրթության ոլորտի և մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից իրականացված բարեփոխումների մասին: