Գիորգի Գախարիան վարչապետի կարգավիճակում իր առաջին պաշտոնական հանդիպումը անց է կացրել ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի պաշտոնակատարի հետ
Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերության խորացումը, եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրումը մեր արտաքին քաղաքականության անխախտ առաջնահերթությունն է,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է եվրոպական և եվրասիական հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար, Ֆիլիպ Ռիկերի հետ հանդիպման ժամանակ:
Վրաստանի վարչապետի մամլուլի ծառայության լրատվությամբ, վարչապետի կարգավիճակում անց կացրած առաջին պաշտոնական հանդիպմանը Գիորգի Գախարիան ուշադրությունը բևեռել է ԱՄՆ-Վրաստան հարաբերությունների բոլոր հիմնական ուղղությունների, այդ թվում անվտանգության և տնտեսական համագործակցության ամրապնդման վրա:
Ըստ մամուլի ծառայության, ամերիկյան կողմից հստակ նշվել է երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության շարունակման և խորացման անհրաժեշտությունը:
Ընդգծվել է նաև ժողովրդավարության հետագա համախմբման և ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացման ուղղությամբ շարունակական ջանքերի կարևորությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններում գոյություն ունեցող անվտանգության և հումանիտար ծանր իրավիճակը: Ֆիլիպ Ռիկերը մտահոգություն է հայտնել վերջին ժամանակներում բռնազավթված գծի մոտ տեղի ունեցող իրադարձությունների և այսպես կոչված բորդերիզացիայի կապակցությամբ, և նշել, որ Միացյալ Նահանգները շարունակում է կոչ անել Ռուսաստանին կատարել ստանձնած պարտավորությունները:
Վարչապետը առանձնահատուկ ուշադրություն է դարձրել միջազգային գործընկերության հստակ աջակցության և շնորհակալություն հայտնել Միացյալ Նահանգների կառավարությանը: