Գիորգի Գախարիան ունեցել Ճապոնիայի դեսպանին շնորհակալություն է հայտնել երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար
Գիորգի Գախարիան ունեցել Ճապոնիայի դեսպանին շնորհակալություն է հայտնել երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հեռախոսազրույց է ունեցել Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Տոդահարու Ուեհարայի հետ, ով Վրաստանում կատարում է դիվանագիտական առաքելություն:

Վարչապետի մամլո ծառաայության փոխանցմամբ, կառավարության ղեկավարն ընդգծել է դեսպանի անձնական ներդրումը Վրաստան-Ճապոնիա երկկողմ հարաբերությունների զարգացման գործում և շնորհակալություն հայտնել նրան:

Վարչապետն առանձնապես նշել է համավարակի պայմաններում Ճապոնիայի կառավարության կողմից Վրաստանին ցուցաբերած կարևոր ֆինանսական և մարդասիրական օգնությունը:

Խոսքը վերաբերել է երկու երկրների համագործակցության տարբեր ոլորտների և երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկային: Գիորգի Գախարիան Տադահարու Ուեհարային հաջողություն է մաղթել ապագա գործունեության մեջ և նշել, որ Վրաստանը նրան միշտ մեծ սիրով կհյուրընկալի: