Գիորգի Գախարիան տեսակապի միջոցով զրուցել է Եվրահանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրենի հետ
Վրաստանի և Եվրամիության համագործակցության հաջող դինամիկան են քննարկել, Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան և Եվրահանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրեն, Կրիստիան Դանիելսոնը: Հանդիպումը կայացել է տեսակապի միջոցով:
Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, զրույցը վերաբերել է տարբեր ոլորտներում ձեռք բերված դրական արդյունքներին և այն գործնական քայլերին, որոնք անհրաժեշտ էին համագործակցությունն էլ ավելի արդյունավետ դարձնելու համար: Կողմերը նշել են, որ անհրաժեշտ է սահմանել կոնկրետ առաջադրանքներ, որպեսզի Վրաստանի Եվրամիությանը ինտեգրման գործընթացը լինի ավելի հաջող, ներառական և շոշափելի արդյունքներ բերի յուրաքանչյուր քաղաքացու համար:
Զրույցը վերաբերել է նաև Եվրամիության օրակարգում առաջնահերթ հարցին`«Կանաչ համաձայնագրին» և նշվեց, որ Վրաստանն այս առումով ունի մեծ ներուժ և այդ տեսանկյունից հուսալի գործընկեր է:
Հանդիպմանը Եվրամիության կողմից մասնակցել է Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը, իսկ վրացական կողմից Վրաստանի վարչապետի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական, Իրակլի Չիքովանին: