Գիորգի Գախարիան Սուրբ Ծնունդը շնորհավորում է բոլորին, ովքեր այն տոնում են դեկտեմբերի 25-ին
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան շնորհավորում բոլոր նրանց, ովքեր Սուրբ Ծնունդը տոնում են դեկտեմբերի 25-ին:
«Շնորհավորում եմ բոլորին, ովքեր Սուրբ Ծնունդը տոնում է դեկտեմբերի 25-ին:
Նորության, բարության և սիրո տոնը թող խաղաղություն, երջանկություն և բարեկեցություն բերի ձեզ և ձեր ընտանիքներին»,- նշված է վարչապետի շնորհավորանքում, որը տարածվել է Վրաստանի կառավարության ֆեյսբուքի էջում:
Քրիստոնեական աշխարհի մի մասը Սուրբ Ծննդյան տոնը նշում է դեկտեմբերի 25-ին: Այսօր տոնում է նաև Վրաստանի բնակչության մի մասը: