Գիորգի Գախարիան ստորագրել է նախագահի «Վրացական խարտիան»

14:11, 23.09.2024

«Հանուն Վրաստանի» կուսակցության նախագահ Գիորգի Գախարիան ստորագրել է «Վրացական խարտիան»։

Այս մասին տեղեկությունը Վրաստանի առաջին ալիքին հաստատել են կուսակցության մամուլի ծառայությունում։

Գախարիան այսօր առավոտյան նախագահական պալատում ստորագրել է կանոնադրության փաստաթուղթը։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մայիսի 26-ին քաղաքական կուսակցություններին ներկայացրել է գործողությունների ծրագիրը՝ «Վրացական խարտիան»։ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ «Վրացական խարտիան» արտացոլում է հասարակության պատվերն ու պահանջը։

Նմանատիպ