Գիորգի Գախարիան պետական պաշտպանության հատուկ ծառայությանը շնորհավորում է հոբելյանի առթիվ և շնորհակալություն հայտնում Վրաստանին հավատարիմ ծառայելու համար
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան պետական պաշտպանության հատուկ ծառայությանը շնորհավորում է հոբելյանի առթիվ և ծառայության ղեկավարներին և անձնակազմին շնորհակալություն հայտնում Վրաստանին հավատարիմ ծառայելու համար:
«Այսօր պետական պաշտպանության հատուկ ծառայության ստեղծումից անցել է 26 տարի: Այս 26 տարիների ընթացքում պետական պաշտպանության ծառայությունը մեծ ներդրում է ունեցել մեր երկրի անվտանգության գործում և խաղաղ, ժողովրդավար զարգացման գործընթացում: Շնորհավորում եմ ողջ անձնակազմին և ծառայության ղեկավարներին: Ցանկանում եմ, նրանց շնորհակալություն հայտնել Վրաստանին հավատարիմ ծառայելու համար»,- ասվում է վարչապետի շնորհավորական ուղերձում: