Շարունակվում են Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի պաշտոնական այցերը հարևան երկրները:
Գիորգի Գախարիան մեկօրյա այցով մեկնել է Թուրքիայի Հանրապետություն:
Այցի շրջանակներում Անկարայում նախատեսված են բարձր մակարդակի հանդիպումներ:
Վրաստանի կառավարական պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան և արտաքին հարաբերությունների հարցերով վարչապետի խորհրդական Իրակլի Չիքովանին: