Գիորգի Գախարիան «NDI»-ի նախագահ Դերեք Միտչելի հետ հանդիպել է վիդեո-կոնֆերանսի ձևաչափում
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան վիդեո-կոնֆերանսի ձևաչափում զրուցել է Ազգային-ժողովրդավարական ինստիտուտի նախագահ Դերեք Միտչելին և «NDI»-ի նախընտրական մոնիտորինգի առաքելության ներկայացուցիչների հետ:
Վարչապետի մամլո ծառայության փոխանցմամբ, կողմերը քննարկել են երկրում տիրող նախընտրական միջավայրը և ընտրություններին նախապատրաստության գործընթացը:
Ընդգծվել է ընտրական միջավայրի բարելավման նպատակով իշխանության իրականացրած բարեփոխումները, այդ թվում շեշտվել է ընտրական համակարգի վերաբերյալ սահմանադրական փոփոխությունների նշանակությունը երկրի ժողովրդավարական զարգացման համար:
Բացի այդ, խոսքը վերաբերել է ապատեղեկատվության և ատելության լեզվի դեմ պայքարին: